Գիշերային ակումբի պարուհուն հրավիրել է պարի ու հայտնվել ամբաստանյալի աթոռին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 9, 2013 13:06

ՀՀ ՊՆ զորամասի ավտոտեխնիկայի վերանորոգման վաշտի արտագնա 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ Արմեն Խառատյանը, գտնվելով Վանաձորի «Դեղձանիկ» կոչվող գիշերային ակումբում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, տվյալ ակումբի պարուհու կամքին հակառակ հրավիրել է պարի:

ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Վանաձորի պահպանության բաժնի ոստիկան, սերժանտ Մկրտիչ Նահապետյանը գիշերային ակումբում իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ականատես լինելով Ա. Խառատյանի կողմից աղջկա նկատմամբ անհարգալից վերաբերմունքին՝ փորձել է նրան կարգի հրավիրել և դիտողություն արել, ինչի հետևանքով առաջացել է վիճաբանություն:

Ա. Խառատյանին առաջադրված մեղադրանքից պարզ է դառնում, որ վերջինս քաշքշել է ոստիկանության աշխատակցի համազգեստից և ապտակել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Արմեն Խառատյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 11-ին:

«Փաստինֆո»

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply