Տարոն Մարգարյանը մասնակցել է”Հայուհի 2013″մրցանակաբաշխությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2013 22:14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է Համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպված “Հայուհի 2013” մրցանակաբաշխությանը: Միջոցառման սկզբում, մրցանակաբաշխության կազմակերպիչների նախաձեռնությամբ, տեղի է ունեցել “Մեր օրերի հայ անվանի կանայք” գրքի շնորհանդեսը, որի առաջին օրինակները քաղաքապետ Տարոն Մարգարյանն հանդիսավորությամբ հանձնել է միջոցառմանը ներկա գրքում ներկայացված կանանց:
Շնորհավորելով մարտի 8-ի և տոնին համընկած շնորհանդեսի կապակցությամբ` քաղաքապետը մասնավորապես նշել է, որ կնոջ հանդեպ դրսևորած սերն ու հարգանքը մեր ազգային ընդգծված առանձնահատկություններից մեկն է:
“Գաղտնիք չէ, որ մեր ընտանիքներում մեծամասամբ հենց հայ կինն է իր ուսերին տանում մեր երեխաների դաստիարակության ու կրթության պատասխանատու բեռը: Նաև այս տեսանկյունից է շատ ողջունելի հայ կանանց նվիրված գրքի ստեղծման գաղափարը: Առիթից օգտվելով նաև սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի մայրերին, կանանց ու քույրերին՝ իրենց գեղեցիկ տոնի առիթով: Շնորհակալ ենք, որ դուք կաք, մեր կողքին եք: Առողջ եղեք ու թող երջանկությունն ու հաջողություններն անպակաս լինեն ձեր օջախներից”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Միջոցառումն ուղեկցվել է”Սիրո և գեղեցկության գարնանային գույներ” խորագրով համերգային ծրագրով:
“Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել դեռևս նախորդ տարեվերջին անցկացված հատուկ սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն վերջին 20 տարիների Երևանի լավագույն քաղաքապետ ճանաչվելու մասին վկայագիրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply