Մեծ կանանց խոսքերը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 8, 2013 11:55

Մարգարեթ Թետչեր.”երկաթյա լեդին”, Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը ու առաջին կին վարչապետը եվրապական պետությունում.

“Ընտանիքը պետք է կենտրոն լինի, սակայն  երբեք կնոջ աշխարհի սահմանը”:

“Հնարավոր է, որ աքաղաղը լավ ծուղրուղու է կանչում, բայց ձու, միևնույն է, հավն է ածում”:

“Հարկավոր է թշնամուն լավ ուսումնասիրել, այնժամ հնարավոր է մի օր նրան վերածել բարեկամի”:

Ինդիրա Գանդի.հնդիկ ամենահայտնի կանանցից մեկը, անկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավարհարլավ Ներուի դուստրը, առաջին կինը, որը ղեկավարեց Հնդկաստանի կառավարությունը.

“Չի կարելի ձեռք սեղմել բռունցք արած”:

“Պատմությունը լավագույն ուսուցիչն է, որը շատ վատ աշակերտներ ունի”:

“Մի անգամ պապս ասաց, որ մարդիկ բաժանվում են 2 տեսակի, մարդիկ, ովքեր աշխատում են ու  մարդիկ, ովքեր իրենց են վերագրում այդ վաստակը: Նա ինձ խորհուրդ տվեց առաջին խումբ ընկնել. այնտեղ մրցակցությունը քիչ է”:

Մայր Թերեզա.կաթոլիկ միանձնուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր, կաթոլիկ եկեղեցին նրան սրբերի շարքն է դասել:

“Որքան սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն բացահայտեք ձեր մեջ,այնքան շատ նույն բանը կնկատեք շրջապատում”:

“Աշխարհում շատ են մարդիկ, որոնք մահանում են քաղցից, սակայն ավելի շատ են նրանք,ովքեր մահանում են սիրո անբավարարությունից”:

“Աշխարհը սկիզբ է առնում ժպիտից”:

Լեդի Դիանա.Ուելսի արքայադուստր, արքայազն Չարլզի առաջին կինը, իր ժամանակի ամենահայտնի կանանցից մեկը, անգլիացիների սիրելին:

“Գրկախառնությունը շատ բան կարող է անել, հատկապես երեխաների համար”:

“Տղամարդիկ ավելի քիչ են ստում, քան կանայք, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք խոսում են զգացմունքներից”:

“Փիլիսոփայորեն մտածելն այլոց դժբախտությունը տանելու արվեստն է”:

Հիլարի Քլինթոն.ամերիկացի քաղաքական գործիչ, 42-րդ նախագահի կինը, մինչ վերջերս` ԱՄՆ պետքարտուղար.

“Ամուսնության ճակատագիրը որոշում են 2 մարդ,  ամուսինները”:

“Ուրիշի երեխաներ չեն լինում”:

“Աղքատությունից  ազատվելը պետք է սկսվի գլխից”:

Ֆաինա Ռանևսկայա.խորհրդային ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկը,  անզուգական  կենսափիլիսոփայության, անսովոր հումորի տեր.

“Աստված կնոջը գեղեցիկ է ստեղծել, որ նրան սիրեն տղամարդիկ ու հիմար, որպեսզի նա կարողանա սիրել տղամարդկանց”:

“Կանայք անշուշտ ավելի խելացի են: Դուք երբևէ լսած կաք, որ ինչ որ կին գլուխը կորցնի տղամարդու գեղեցիկ ոտքերի համար”:

“Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին: Դրա համար, մինչև ընտանիք կազմելը արժե մտածել` ինչն է ավելի կարևոր` ամենը, թե ընտանիքը”:

Գալինա Վիշնևսկայա.ուժեղ բնավորության տեր, խորհրդային օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր.

“Ամենակարևորը` կամքին թույլ չտալ հուսահատվել”:

Մայա Պլիսեցկայա. պարուհի, խորեոգրաֆ, ԽՍՀՄ ժովորդական արտիստ.

“Բնավորությունը հենց ճակատագիրն է”:

“Սննդակարգեր հարկավոր չեն, պետք է պարզապես քիչ ուտել”:

Կոկո Շանել. Մոդել, նորաձևության օրենսդիր, նրա շնորհիվ է, որ կնոջ զգեստապահարանում հայտնվեց անփոխարինելի փոքրիկ սև զգեստը .

“Ամեն ինչ մեր ձեռքերում է, ուստի մենք չենք կարող ձեռքերը վայր իջեցնել”:

“Չկան տգեղ կանայք, կան ծույլեր”:

“Ես թքած ունեմ, թե ինչ եք իմ մաիսն մտածումմ: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում”:

“եթե ցանկանում եք ունենալ այն, ինչ երբևէ չեք ունեցել, ուրեմն  ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել”:

Մերլին Մոնրո. դարաշրջանի խորհրդանիշ,կինոդերասանուհի, երգչուհի.

“Ես համաձայն եմ ապրել մի աշխարհում, որը կառավարում են տղամարդիկ այնքան ժամանակ, քանի դեռ այս աշխարհում կարող եմ կին լինել”:

“Տվեք կնոջը մի զույգ լավ կոշիկ ու նա կգրավի աշխարհը”:

“Այն միակ բանը, որ ամենաշատն ենք ցանկանում այս կյանքում, որպես օրենք, չի կարելի գնել ոչ մի փողով”:

Անջելինա Ջոլի. հոլիվուդյան դերասանուհի.

“Որքան էլ կինն ուժեղ լինի, նա սպասում է իրենից ուժեղ տղամարդու, որը ոչ թե կսահմանափակի իր ազատությունը, այլ կնոջը թույլ լինելու իրավունք կտա”:

“Երբ դու ինչ որ բան ես անում հոգուդ համար, չսպասելով դրա դիմաց շնորհակալության, ինչ որ մեկը դրա գրանցում է ճակատագրի գրքում և երջանկություն ուղարկում, որի մասին դու երազել անգամ չէրի կարող”:

Դիտվել է 2390 անգամ:
Print Friendly

Leave a Reply