Ահմադինեջադը ուղևորվել է Վենեսուելա Չավեսի հուղարկավորությանը ներկա գտնվելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 8, 2013 7:43

Հինգշաբթի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հինգշաբթի ուղևորվել է Կարակաս Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորմանը ներկա գտնվելու համար:
Ուրբաթ օրը նախկին կոմանդանտեի հուղարկավորմանը կմասնակցեն լատինական Ամերիկայի և մի քանի այլ երկրների ղեկավարներ:
Չորեքշաբթի Ահմադինեջադը ասել է,- «Վենեսուելան կորցրեց իր քաջ, ուժեղ որդուն, իսկ աշխարհը կորցրեց իմաստուն և հեղափոխական առաջնորդի»:
Թեհրանը չորեքշաբթի հայտարարել է սգո օր:
Վենեսուելան Իրանի ամենամտերիմ դաշնակիցն է Լատինական Ամերիկայում:
Նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո Չավեսը 13 անգամ այցելել է Թեհրան: 2005թ-ից ի վեր Ահմադինեջադը այցելել է Վենեսուելա վեց անգամ:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply