Աննախադեպ կրթաթոշակային ծրագիր հայ ուսանողների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2013 13:54

Մարտի 6-ին, ժամը 14:00-ին, Երևանի “Էրեբունի պլազա” բիզնես կենտրոնում տեղի կունենա հանդիպում Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի  Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Քրիս Բրոդհարսթի հետ, ովկներկայացնի Հայաստանում առաջին անգամ անցկացվող աննախադեպ կրթաթոշակային ծրագիրը Անգլիայի և Բոսթոնի Քեթս քոլեջում ուսանելու համար:

Հանդիպմանը ներկա կգտնվեն նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Հայ-բրիտանական բիզնես պալատի և Գոբալ Բրիջ ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները:

Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ հայտարարել է կրթաթոշակային ծրագիր 14-16 տարեկան դպրոցականների շրջանակում` Անգլիայի և Բոսթոնի Քեթս քոլեջում  ուսանելու համար:

Այս տարի ծրագրին դիմել և մասնակցել են 11 հայ աշակերտներ, որոնցից մեկ լավագույնին առաջին անգամ հնարավորություն կընձեռվի ստանալ 100%, իսկ մնացած ուսանողներին մինչև 50% կրթաթոշակ Բոսթոնի, ինչպես նաև մեկ ուսանողի 50% կրթաթոշակ Քենթերբերիի, և մինչև 20% կրթաթոշակ Լոնդոնի և Քեմբրիջի Քեթս քոլեջում ուսանելու համար:

Քնությունները տեղի են ունեցել երկու փուլով: Առաջին փուլը կայացել է ս.թ. փետրվարի 26-ին, որն իր մեջ ներառել է անգլերենի թեստային աշխատանք և մաթեմատիկա անգլերենով: Քնությունների երկրորդ փուլը` հարցազրույց Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Քրիս Բրոդհարսթի հետ, տեղի կունենա մարտի 5-ին: Անմիջապես հարցազրույցից հետո կհայտարարվեն հաղթողների անունները և կրթաթոշակի չափը:

Քեթս քոլեջը, որը հիմնադրվել է 1952 թվականին, համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի մասնավոր ավագ դպրոցը: Այն շրջանավարտներին շնորհում է միջազգային բակալավրիատի որակավորում (IB Diploma), A levels-ի որակավորում և միջնակարգ կրթության միջազգային վկայական (IGCSE):

Բոստոնի Քեթս ակադեմիան իր դռներն է բացել 2012թ. սեպտեմբերին և պատրաստում է ուսանողներին իրենց ուսումը շարունակելու աշխարհի լավագույն համալսարաններում:

Ծրագրի ադմինիստրատիվ աշխատանքները կազմակերպում և իրականացնում է Հայաստանում Քեմբրիջ Էդուքեյշն Գրուփի ներկայացուցիչ Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply