Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ջոն Քերրին կխոսի վարչապետի՝ Սիոնիզմի մասին կատարած դիտարկման վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 21:51

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ Քերրին կհայտնի իր մտահոգությունը Էրդողանի վերջերս կատարած դիտարկման կապակցությամբ, որի ընթացքում Սիոնիզմը պիտակավորել է որպես ՛՛մարդկության դեմ հանցանք՛՛:
Քերրիի հետ ճանապարհորդող պետդեպարտամենտի աշխատակցի խոսքերով՝ քարտուղարը հրարավորություն կունենա խոսել Էրդողանի՝ չորեքշաբթի ՄԱԿ-ի համաժողովում արտաբերած մեկնաբանության մասին:
«Մեր դիրքորոշմանը համաձայն՝ վարչապետի հայտարարությունը վիրավորական էր և սխալ: Հուսով եմ, որ այսօր պետքարտուղարը հնարավորություն կունենա դրա մասին հայտնել վարչապետին», – ասել է պաշտոնյան:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply