Թուրքական գնացքներում կանանց և տղամարդկանց վագոնները առանձնացված են լինելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 20:27

Ստամբուլի «Point Otel»-ում կազմակերպած «Սպորտի միջազգային գագաթաժողով»-ից հետո Թուրքիայի Սպորտի և երիտասարդության նախարար Սուաթ Քըլըչը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով երիտասարդական գնացքների նախագծին: Նա նշել է, որ գնացքներում առանձին վագոններում երթևեկող աղջիկների ու տղաների թիվը մեծանալու է:
«Radikal»-ը գրում է, որ երիտասարդության նախարարությունը նախատեսում է ավելացնել այն գնացքների թիվը, որտեղ կանացի վագոնները առանձնացված են տղամարդկանցից: Այժմ այդ ծրագիրը միայն մեկ շաբաթ է գործում, սակայն շուտով այդ ժամկետը կերկարաձգվի: «Անցած տարվա ամռան ամիսներին 200 հազար երիտասարդ մասնակցեց այս ծրագրին, այս տարի նրանց թիվը հասավ 500 հազարի, առաջիկա ամռանը նախատեսում ենք 1 միլիոն ուսանողի ներգրավվել: Այս նախագիծը նպատակ ունի ապահովելու մեր երիտասարդների անվտանգությունը: Ով ուզում է, թող մասնակցի, չցանկացողներն էլ թող չմասնակցեն: Ինչպես տեսնում եմ՝ աղջիկները իրենց շատ լավ են զգում»,-նշել է նախարարը:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply