Հռոմի պապի վերջին «Twitt»-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 16:39

Ինչպես արդեն հաղորդել էինք,  Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը երեկ թողեց կաթոլիկ աշխարհի առաջնորդի իր պաշտոնը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պապական աթոռը թողնելուց հետո կհրաժարվի  նաև «Twitter» սոցալական կայքի իր միկրոբլոգից: Ահա «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ նա վերջին գրառումն է կատարել իր բլոգում՝ գրելով «Sede Vacante» արտահայտությունը, ինչը նշանակում է «աթոռն ազատ է» և ջնջել է բոլոր նախորդ գրառումները:

Երեկ Բենեդիկտոս 16-րդը պաշտոնապես լքեց պապական պաշտոնը և հիմա նրան կոչում են «Pope emeritus»՝ Պատվավոր պապ: Իսկ թե ինչ կլինի «Pontifex» կոչվող պապական միկրոբլոգը, որը ներկայացնում է Վատիկանը և գործում 8 լեզվող, կորոշի նորընտիր պապը:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply