Արմեն Ռուստամյանի համար կարևոր չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայներից որքանն է նրա շնորհիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2013 16:24

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ հետընտրական բողոքի մեծ ալիքը մարելու համար պետք է իրավիճակի կտրուկ փոփոխություններ իրականացվեն:  «Դա միայն տեղի կունենա կոնկրետ հարցերի լուծման դեպքում` հստակ օրակարգ, ճանապարհային քարտեզի սահմանում և օրակարգային հարցերի ժամանակացույցով կատարում»:

Ռուստամյանը համոզված է, որ ով էլ լինի նախագահ, ինչ իշխանություններ էլ գան, ոչինչ չի փոխվի, եթե օրակարգով սահմանված խնդիրները չլուծվեն:

«Անկախ»-ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի ՀՅԴ խմբակցության ղեկավարը ՀՀԿ ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչող այն տեսակետի նկատմամբ, ըստ որի Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայներն ընդամենը այն 5 տոկոսն են, որով նրա կուսակացությունը եկել է խորհրդարան, իսկ այս ընտրություններում նա հավաքել է ողջ ընդդիմադիր դաշտի ձայները:

«Ոչ, ես այդքան կտրուկ, խորը բաժանում չէի կատարի, թե որքանն են Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, որքանը` ընդդիմությանը: Բայց փաաստն այն է, որ ողջ ընդդիմադիր դաշտն ինքնակազմակերպվեց, և համեմատական առավելություն տեսնելով մեկ թեկնածուի առումով, այդ ձայները կենտրոնացան Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Թե դրանից առանձնաբար Րաֆֆի Հովհաննիսյանի լուման որն է, դա կարծում եմ` կարևոր չէ»:

 

 

 

 

 

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply