Թուրքիայի ամենահարուստ մարդը Ֆերիդ Սահենքն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 15:55

  «Forbes» ամսագիրը հրապարակել է «100 ամենահարուստ թուրքերի» ցուցակը, որը գլխավորում է «Doğuş Holding» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆերիդ Սահենքը: Նրա կարողությունը գնահատվում է 3 մլդ 400 մլն ԱՄՆ դոլար:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ վերոնշյալ ցուցակում երկրորդ  տեղը զբաղեցնում է Սեմահաթ Արսելը «Koç Holding»-ից 3 մլդ 200 մլն դոլարով, իսկ «Yıldız Holding» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուրադ Ուլքերը և «Fiba Holding»-ից Հուսնյու Օզյեղինը 3 մլդ 100 մլն դոլար ունեցվածքով բաժանում են երրորդ հորիզոնականը: Այս մրցավազքում նշանավոր Ռահիմ Քոչը ընդամենը վեցերորդն է:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply