«Գողն այս անգամ չի փախչելու». Զ. Փոստանջյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2013 13:48

«Ցավալի է, որ ադսպես էլ իշխանություն չգիտակցեց, որ խոսքը մեկ-երկու պորտֆել ստանալու մասին չէ, առավել ևս որ մենք գիտենք, թե ինչպես են այդ պորտֆելները ստանում: Խոսքը համակարգային փոփոխությունների մասին է: Այս մասին այսօր խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` մեկնաբանելով իշխանությունների ներկայացված իրենց առաջարկներն ու պահանջները:

Նա իշխանություններին հիշեցրեց, որ դա ամենևին էլ այն ճանապարհը չէ, որով Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմն ուզում են երկրում իշխանափոխություն կամ համակարգային բարեփոխումներ իրականացնել:

Զարուհի Փոստանջյանն էլ առավել կոշտ հավելում կատարեց` նկատելով, որ ովքեր գնում են այդ ճանապարհով, հանցակցում են գողերին ու ավազակներին . «Բոլորդ հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ 5 տարի առաջ, երբ այսպես ասենք` ընդդիմադիր թեկնածուներից մեկը ստանձնեց պաշտոններ` հանցակից դառնալով այսօրվա հանցագործություններին»:

Զարուհի Փոստանջյանը գողություն է համարում նաև ժողովրդի քվեն գողանալը. «Ժողովուրդն իր քվեով հաստատել է իր իշխանությունը և բանեցնում է ՀՀ քաղաքների և գյուղերի հրապարակներում»:

Փոստանջյանը համոզված է, որ «գողն այս անգամ չի փախչելու»:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply