Ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2013 13:39

Փետրվարի 27-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության Արթիկի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առաջին հարկում անհայտ անձը չպարզված առարկայով հարվածել է ամուսնու` 1953 թ. Շավարշ Զ.-ի գլխին ու բացահայտ հափշտակելով նրա պայուսակը, որի մեջ եղել է 600.000 դրամ և 30.000 ՌԴ ռուբլի` դիմել է փախուստի:
Շավարշ Զ.-ն գլխի սալջարդ-վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1995 թ. ծնված Արմեն Պ.-ն, 1996 թ. ծնված Ալբերտ Վ.-ն և 1995 թ. ծնված, նախկինում դատված Աղաս Բ.-ն:
Հափշտակվածը մասամբ առգրավված է:
Արմեն Պ.-ն, Ալբերտ Վ.-ն և Աղաս Բ.-ն ձերբակալված են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply