Պետրոս Մակեյան: “Մարտի մեկի սև էջը գրեց Ռոբերտ Քոչարյանը”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2013 13:31

“Ժողովրդավարական հայրենիք‘’ կուսակցության  նախագահ Պետրոս Մակեյանը “ Տեսակետ “ակումբում  անդրադառնալով  օրվա  խորհրդին, ասաց.

-Այսօր  սիմվոլիկ օր է  վատ առումով,  ես ականատես չեմ  եղել,   քանի որ ազատազրկման  մեջ էի, սակայն  քաղաքական  մոտեցմումը  կարող եմ  ներկայացնել: Կարծում եմ, մարտի մեկի սև էջը գրեց Ռոբերտ Քոչարյանը ,  և ոչ առանց  Սերժ Սարգսյանի աջակցության: Հետագա  գործընթացները ապացուցեցին, որ  եթե  պետական  մարմինները  կամք  դրսևորեին,  հայտնի  կլիներ  հանցագործությունների   իրական  մեղավորները:

Պ.Մակեյանի  համոզմամբ հետընտրական  զարգացումները  մեկ հարցի են  պատասխանելու՝  կլինի՞ մարտի  մեկ: Սակայն  դեռ մեկը չմարսած գնալ  երկրորդ  մարտի մեկի,  կարծում եմ,  պրակտիկորեն  անհնար է, քանի որ  իշխանությունները  չեն  գնա  այդ  քայլին:

“Մեր  կուսակցությունը  կանխատեսել էր, որ այս  նախագահական  ընտրությունները  գնալու  են  մրցակցային  պայմաններում, սակայն սխալվեցինք: Մենք   չենք  տեսնում այն  ուժայի  կենտրոնը, որը պետք է որ լիներ: Պետք է ասել, որ  այստեղ  խնդիր  ունի  թե  ընդդիմությունը, թե  հասարակությունը թե  իշխանությունը, ի դեպ վերջինիս  համար  վիճակը  բարդ է,  նա  պետքէ  հետևություն  պետք է անի,  սա  վերաբերում է  նաև  ընդդիմությանը, քանի որ  նույն  գետը երկու անգամ չպետք է  մտնել”,-ասաց Պ.Մակեյանը:

Այսօր  ընդդիմությունը  պետք է  դասեր քաղի անցյալից: Եթե  հանարահավաքները  շարունակվեն,  հնարավո՞ր է  ներսում  սկսվի ճգնաժամ հարցին պարոն Մակեյանը  պատասխանեց. “Դրսի ուժերը  այս  ընթացքում  բավականին  ակտիվ են, մեր  իշխանությունների  ոչ  լեգիտիմության  գործոնը առկա է:Ելքը այս  պարագայում  փոխզիջումն է իրական, ոչ թե  թատերական իմաստով:Նա  պետք է  կոնկրետ  հստակեցնի,  երբ են  սպասվում  փոխզիջումները, ինչի  շուրջ է լինելու: Այս  հարցերը Ր.Հովհաննիսյանը  պետք է  հստակեցնի”:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply