Լոռու մարզում մեքենաներ են բախվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 12:50

Մարտի 1-ին, ժամը 02.02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձորի Բաղրամյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 26 LU 313 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Լևոն Մանուկյան) և «ԿամԱԶ» մակնիշի 67 UU 243 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Մայիս Ավդալյան) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Մանուկյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ Լ. Մանուկյանի առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply