Շիրակի մարզում փլուզվել է տան պատը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2013 12:42

Փետրվարի 28-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Ղորղանյան 31 տան պատը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գրունտային ջրերի հոսքի հետևանքով փլուզվել է 1900 թ. կառուցված Ալիխանյանին պատկանող տան ճաշասենյակի պատը` 4 քմ մակերեսով և փայտյա ծածկը ամբողջությամբ ` 15 քմ մակերեսով:

Դեպքի մասին տեղյակ են պահվել քաղաքապետարանի աշխատակիցները:

 

 

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply