Քուրդ կանայք Օջալանին ազատելու համար ստորագրահավաք են կազմակերպել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 10:43

Շվեյցարիայի Բիեն քաղաքում քուրդ կանայք կազմակերպել են ստորագրահավաք, որի միջոցով պահանջել են ազատ արձակել Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:

Կանայք նաև թռուցիկներ են բաժանել, որտեղ նշված է, թե Օջալանը ինչպիսի պայմաններում է գտնվում և ինչու պետք է ազատ արձակվի: Ըստ գործակալության` ստորագրահավաքը մեծ հետաքրքրություն է առաջացրել շվեյցարացիների շրջանում:

1999 թ. փետրվարի 15-ին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները առևանգել են Օջալանին և հանձնել Թուրքիայի իշխանություններին: Նա  դատապարտվել է ցմահ ազատազրկման Իմրալը կղզում:

Նշենք, որ Թուրքիայի հատուկ ծառայությունների և Քրդստանի աշխատավորական կուսակցության  (PKK) միջև զինադադար հաստատելու համար բանակցություններ են ընթանում, որի շրջանակներւմ վերջերս երկրորդ պատվիրակությունն է մեկնել Իմրալը կղզի`PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցելու համար:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply