Անազատության մեջ գտնվող Իսրայելի լրտեսի աջակիցները նախատեսում են բողոքի ցույց անցկացնել նախքան Օբամայի այցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 22:39

Ամերիկայում լրտեսության համար բանտարկված իսրայելացի Ջոնաթան Փոլլարդի աջակիցները նախատեսում են բողոքի ցույց անցկացնել նախքան հաջորդ ամիս ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի այցը Իսրայել:
Փոլլարդի ազատության համար պայքարող հանձնաժողովի ղեկավար Էֆֆի Լահավը տեղեկացրել է, որ շուրջ 80,000 մարդ ստորագրել է Փոլլարդին ազատ արձակելու առցանց խնդրագիրը:
Իսրայելական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Սպիտակ տունը մտահոգված է մարտի 20-22 կայանալիք Օբամայի այցի ընթացքում բողոքի ցույցերի կապակցությամբ, սակայն Լահավը դեռևս չի մանրամասնել, թե արդյոք կան ցույցեր կազմակերպելու ծրագրեր:
Փոլլարդի ձերբակալության ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի տեղակալ Լորենս Կորբի այս շաբաթվա այցը վճռական դեր կխաղա Փոլլարդի գործը հրապարակային դարձնելու մեջ:
Ամերիկյան ռազմածովային նախկին վերլուծաբան Փոլլարդը 1984թ մայիսին Իսրայելին է հանձնել Արաբական աշխարհում ամերիկյան լրտեսության մասին գաղտնի փաստաթղթեր:
1995թ. նրան շնորհել են Իսրայելի քաղաքացիություն և 1998թ պաշտոնապես ճանաչել իսրայելական լրտես:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply