Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 17:57

           Փետրվարի 28-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ.-ի փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաեւ մոսկովյան բուհերի հայ ուսանողներ:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը՝ ընդգծելով, որ 25 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: «Այս օրերին Ռուսաստանում կազմակերպված տարաբնույթ միջոցառումները, հուշ-երեկոները կոչված են վերստին հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթում անմեղ զոհված հայերի հիշատակին եւ դատապարտելու 1988թ.-ի սարսափելի իրադարձությունները: Համոզված եմ, որ ջարդերի, վայրագությունների եւ մարդու կյանքի անվտանգությանը սպառնացող քրեահանցավոր գործելակերպի չդատապարտումը հանգեցնում է դրանց խրախուսմանը: Հիրավի, եթե սումգայիթյան ջարդերին ժամանակին տրվեր համապատասխան գնահատական, ապա հայ բնակչության հանդեպ հետագայում վայրագություններ տեղի չէին ունենա Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում եւ այլ քաղաքներում», – նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հոգեւորականների կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ:

Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply