Վախկոտ ադրբեջանական մտավորականություն. Էքրեմ Այլիսլի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 18:09

Ադրբեջանցի գրող էքրամ Այլիսլին Ադրբեջանի մտավորականներին վախկոտ է անվանել: Ադրբեջանական “Haqqin” կայքի հետ զրույցում աղմկահարույց “Քարե երազներ” վեպի հեղինակ Այլիսլին ասել է, որ ադրբեջանցի մտավորականները վախենում են բացեիբաց արտահայտել իրենց կարծիքն ու աջակցել իրեն:

«Նրանք միշտ էլ համակարծիք են եղել իմ դիրքորոշմանը, բայց քանի որ աշխատավարձը ստանում են պետությունից,  չեն կարող իրենց կարծիքն արտահայտել: Նրանք բոլորը վախկոտ են: Նույնիսկ Թուրքիայից որոշ գրողներ աջակցել են ինձ: Սակայն Ադրբեջանի որևէ քաղաքական գործիչ ինձ չի զանգել»,-ասել է Այլիսիլին:

Գրողը, նշելով, որ Ադրբեջանի հասարակության ազատամիտ հատվածը, այդուհանդերձ, իր հետ է և բացահայտ իրեն պաշտպանում է, հավելել է. “«Քարե երազներ» վեպի պատճառով ինձ քննադատողների 99%-ը այն չի  ընթեցել: Վեպում չի ոտնահարվում ադրբեջանցիների արժանապտավությունը: Պարզապես մերոնք ուզում են, որ  հայերը ստորացված լինեն”,-ասել է Այլիսլին:

Հիշեցնենք, որ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որ լույս է տեսել 2012թ. դեկտեմբերին, բողոքի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:

Վեպի գլխավոր հերոսը Բաքվում բնակվող ագուլիսցի ադրբեջանցի է, որը Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ջարդերի ժամանակ փորձում է օգնել հայերին:

Վեպի պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրողին զրկել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից  և անվանական թոշակից: Նույնիսկ ադրբեջանցի պատգամավորներն առաջարկել են ԴՆԹ թեստ անցկացնել և պարզել Այլիսլիի  ծագումը:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply