Հայաստանում «StartUp Cup» մրցույթի ֆինալիստները պատրաստ են կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2013 10:41

Հունվարի 29-ից փետրվարի 27-ը  հայաստանյան ութ առաջատար թիմեր՝ Հայաստանում «StartUp Cup» մրցույթի  ֆինալիստները, մասնակցեցին ձեռներեցության զարգացմանն ուղղված հատուկ  ծրագրի, որը վարում էին Ձեռներեցության և ղեկավարների վերապատրաստման
կենտրոնի (CEED) փորձագետները՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և  շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») օժանդակությամբ: Թիմերն  իրենց բիզնես նախագծերը ներկայացրին փետրվարի 27-ին կայացած վկայագրերի  հանձնման արարողությանը, որին ներկա էին հայ փորձառու ձեռներեցներ,  ոլորտի փորձագետներ և միջազգային համայնքի ներկայացուցիչներ:

Վերջին ամսին երիտասարդ ձեռներեցները Հայաստանում «StartUp Cup» մրցույցի ժամանակ իրենց մշակած բիզնես մոդելների գաղափարները վերածեցին կենսունակ և մրցունակ բիզնես նախագծերի՝ դրանց ֆինանսական պլաններով, շուկայական հետազոտություններով, մարքեթինգային ռազմավարությամբ և այլ անհրաժեշտ տարրերով: Յուրաքանչյուր բիզնես գաղափարի համար թիմը գնահատում էր ինքնարժեքը և իր պրոդուկտների/ծառայությունների գինը, մշակում շուկայի հետազոտության վրա հիմնված մարքեթինգային ռազմավարություն, կանխատեսում բիզնեսների ֆինանսական հոսքերը և շահութաբերությունը և այդ ամենը ի մի բերում որպես իրատեսական բիզնես նախագիծ: Մեկամսյա այս ուսուցման, խորհրդատվության և փորձի փոխանակման ընթացքում թիմերն այժմ լիովին պատրաստ են իրենց պրոդուկտները/ծառայությունները շուկա հանել և դիմել նորաստեղծ ընկերությունների համար նախատեսված վարկերի:

Ծրագիրը բաղկացած էր երեք բաղադրիչներից՝ վերապատրաստում, թիմային աշխատանք և խորհրդատվություն: CEFE (Ձեռնարկության ձևավորում՝ ունակությունների հիման վրա տնտեսավարմամբ, Competency-based Economies through Formation of Enterprise) մեթոդոլոգիայի հիման վրա վերապատրաստման դասընթացները նպաստեցին մասնակիցների՝ մարքեթինգի, մենեջմենթի և ֆինանսական կանխատեսումների վերաբերյալ գիտելիքներին: CEFE-ն վերապատրաստման գործիքների ընդգրկուն փաթեթ է, որն օգտագործում է կոնկրետ գործողությունների միտված և փորձառությունից սովորելու մեթոդները՝ նպատակ ունենալով զարգացնել և խթանել ձեռներեցների բիզնեսավարման հմտություններն ու նրանց անձնական հմտությունները:

TECTVM-ը (tectum), որը Հայաստանում «StartUp Cup» մրցույթում զբաղեցրել էր առաջին տեղը, ավելի մանրամասն մշակեց իր՝ այծի պանրի արտադրության տեխնոլոգիայի գաղափարի ֆինանսական և շուկայավարման կողմերը: Ծրագրի արդյունքում TECTVM-ը բիզնես վարելու հստակ մոդել մշակեց, որի օգնությամբ հետագայում կհամագործակցի այծի պանիր արտադրող ընկերությունների հետ և կապահովի եկամուտ:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply