«Արենի գինու փառատոն» հիմնադրամն իրե՞ն է վերագրել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի միջոցառումները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 27, 2013 1:01

“Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ “Արենի գինու փառատոն” հիմնադրամը ոչ մի աղերս չունի կազմակերպության և իրենց կողմից նախաձեռնած միջոցառումների հետ:

Մասնավորապես, հունիսի 12-ին անցկացվող”Հացը լեռներում” ամենամյա միջոցառումը “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” ՀԿ-ն անց է կացնում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Տոլմայի փառատոնը` ‘Ոսկե ծիրանի”-ի հետ համագործակցությամբ, Նավասարդ-Թոնրատոնը` “Սերունդ հայապահպան միավորում” ՀԿ և “Ծաղկունքի բաց դպրոց” հիմնադրամի աջակցությամբ, Խորովածի փառատոնը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

“”Արենի գինու փառատոն” հիմնադրամի կողմից մեր միջոցառումների շահարկումը և անվանարկումը համարում ենք անհարկի, անօրինական և կոչ ենք անում անհատներին և կազմակերպություններին` այսուհետ նման դեպքերին վերաբերվել որպես ապատեղեկատվություն”,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ”Արենի գինու փառատոն” հիմնադրամը տուրիստական գործակալություններին իր բլանկով ուղարկել է այն միջոցառումների ցանկը, որոնց մեծ մասն անցկացվել է “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” Հասարակական կազմակերպության կողմից` առանց նշելու կազմակերպության մասին և տպավորություն ստեղծելով, թե այդ միջոցառումներն անցկացվել են “Արենի գինու փառատոն” հիմնադրամի կողմից:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply