Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ Կանադայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2013 14:32

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցության Կանադայի Կենտրոնական Կոմիտեի կողմից կանադական Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում համապատասխանաբար փետրվարի 22-ին եւ 23-ին կազմակերպվեցին միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին:

Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել ՀՅԴ Արցախի կազմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով իր ելույթով հանգամանալից ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը:

Կազմակերպված երկու խոշոր միջոցառումներին մասնակցեցին շուրջ 600-ական հյուրեր:

Դիտվել է 1804 անգամ:
Print Friendly

Leave a Reply