Արվեստը` մարզերում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 26, 2013 12:50

«Նարեկացի» արվեստի միությունը և  Բաց հասարակության ինստիտուտը /OSI/ «Արվեստը` մարզերում» շարքի շրջանակներում  այս օրերին  Հայաստանի մարզերում կազմակերպել են համերգային շրջագայություններ: Փետրվարի 25-ին,  Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սրահում  տեղի ունեցավ  բարոկկո  երաժշտության համերգ` հնչեցին  Յ. Ս. Բախի, Հենրի Պյորսելի, Ջոն Դոուլենդի ստեղծագործությունները: Նույն համերգային  ծրագրով հանդես կգան նաև  փետրվարի  27-ին` Գյումրիի արվեստի ակադեմիայի դահլիճում: Ելույթ կունենան`

Տաթևիկ Մովսեսյանը, սոպրանո

Կարինե Հովհաննիսյանը, կլավեսին

Լևոն Իսկենյանը, կլավեսին

Արտաշես Գրիգորյանը, ֆլեյտա

Ջեմմա Աբրահամյանը, ջութակ

Մերի Դոլմազյանը, ալտ

Ալեքսանդր Կարախանյանը, թավջութակ

Մարզերը մշտապես եղել են «Նարեկացի» արվեստի միության ուշադրության կենտրոնում: Նրանց հետ ամուր կապերի ու մշտական սերտ համագործակցության արդյունքում կազմակերպվել են մշակութային  բազմաթիվ միջոցառումներ: Այս համերգային շրջագայությունները  նպատակ ունեն  մարզերի  արվեստասեր հասարակայնությանը,  հատկաապես  պատանիներին  և երիտասարդությանը  ներգրավելու  մշակութային կյանքին:

 

                                                                                            «Նարեկացի» արվեստի միություն

 

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply