Բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները բաց են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2013 12:21

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում, որ
փետրվարի 23-ին`  ժամը 12.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ախուրյանում եւ Մարալիկում, տեղում է ձյուն:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply