ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարն անդրադարձել է Հայաստանի նախագահական ընտրություններին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | February 22, 2013 14:00

Անդրադառնալով Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մասնավորապես ասել է, որ այս ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում:

Դեյվիդ Լիդինգթոնը նշել է.

« Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր և ազատ, ընտրողների մասնակցությունը բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը»

« Ես ողջունում եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվությունը, որը եզրահանգեց, որ այս ընտրություններն առանձնացան հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով, բայց միաժամանակ մատնանշեց թերացումներ ընտրությունների ադմինիստրացիայի մեջ, ինչպես նաև քաղաքական միջամտության դեպքեր: Ես սպասում եմ առաքելության վերջնական հաշվետվությանը և քաջալերում Հայաստանի իշխանություններին կառուցողական արձագանքել հնարավոր առաջարկություններին»

Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն Հայաստանին Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում:

Դիտվել է 1865 անգամ:
Print Friendly

Leave a Reply