Արծրուն Պեպանյան. “Ձեր ամբիցիաները դրեք մի կողմ, ժողովուրդը մեղք է”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2013 11:51

“Տեսակետ”  ակումբում    ընտրությունների արդյունքի և  ընդդիմության քայլերի  մասին խոսեց  ‘’Վերելք ‘’ քաղաքական  ուսումնասիրությունների հիմնադրամի  նախագահ Արծրուն Պեպանյանը:

“Անկախություն  ձեռք  բերելով,  մենք, որպես հանրություն,  ի վիճակի չեղանք կառուցել նորմալ  պետական  համակարգ: Մենք ստեղծեցինք  մեկ անձի  վրա խարսխված իշխանական  համակարգ: Նման  երկրում  համապետական  ընտրություններ չեն  կարող լինել  “,-ասաց Ա.Պեպանյանը:

Ինչ  վերաբերում է  ընտրությունների  ընթացքին, ապա  բանախոսի  կարծիքով դրանք սոսկ առիթ են, որպեսզի բարձրագույն իշխանավորները տեսնեն  իրականությունը իր ողջ  դաժանությամբ ու եթե  ունեն  բավարար խելք՝ անհրաժեշը հետևություն անեն: Իսկ  ընդդիմության  համար ընտրությունները սոսկ առիթ են  հանրային  կյանքը վերափոխելու ունակ  շարժում  ձևավորելու համար,  ինչը, ցավոք,  առ այսօր չի  կարողանում  իրականացնել: “Փաստորեն  մենք  չունենք  նախագահ  ընտրելու ինստիտուտ,  ընդդիմությունը  պետք է այնքան ուժ հավաքի, որ ջարդի իշխանությանը’’:

Ներկայիս  ընդդիմադիր  հատվածը,  ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի պետք է  հստակ իմանա, որ  չպետք է  գնա զրոյական  ճանապարհով, այլապես  նրանից  պետք է  հաշիվ  պահանջել, այդ դեպքում   նրա  ճանապարհը  շատ  վտանգավոր է: Թեև տեսականորեն  բացառված  չէ, որ  նա  կարողանա նոր  շարժում  ստեղծել: Չի  բացառվում, որ  իշխանափոխություն  լինի, բայց  հետո  պարզվի, որ  դա  ավելի  շատ բխում  էր իրենց  շահերից , քան՝  ժողովրդի:

“Շատ-շատերը հարմարավետ  տեղավորվել են  տրիբունաներում Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան գլադիատորական մարտի կանխավայելումով, չգիտակցելով, որ  մահվան դուռն է  հասել կարգավորված երկիր ունենալու ժողովրդի  հույսը: Բազում պետություններ են  ավերվել ու քամու  բերած ավազն է դրանց  ծածկել այդ  հույսի  մարելուց  հետո: Հավանաբար, պայքարի արդյունքը  կլինի երեք  տարբերակով՝ իշխանությունների  ջախջախում,  ընդդիմության ջախջախում,  բանակցություն, փոքր  հաղթանակներ: Այսօր Ր.Հովհաննիսյանը գտնվում է  ոչ  շահեկան  վիճակում,  նա  չունի Վազգեն Մանուկյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի  էլեկտորատը: Հիշենք, որ 1996 –ի ընտրություններից  հետո Վազգեն Մանուկյանն ասում էր, որ այդ ժամանակից  ի վեր մտանք սխալ ցիկլի մեջ, սակայն այս  ընտրություններով այդ  ցիկլն ավարտվում է: Որքան  երկարի փողոցային  պայքարը, այնքան  մեծ է  վտանգը”,-ասաց Ա. Պեպանյանը:

 

 

 

 

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply