Վառելափայտ Գյումրու անապահով ընտանիքներին` Լոս Անջելեսի հեռուստամարաթոնից ստացված միջոցներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2013 11:28

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այս օրերին շարունակում են Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին բաժանել ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ու նրա գործընկերների կողմից Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ, փետրվարի 10-ին կազմակերպված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտը: Հեռուստամարաթոնի գումարներով ձեռք բերված փայտը քաղաքի տարբեր տնակային ավաններում պարկերով բաժանվել է 10 ընտանիքների:

Վառելափայտի բաժանման մասին պատմող տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության: Ավելացնենք միայն, որ Գյումրու անօթևան ընտանիքներին վառելափայտի տրամադրումը կրելու է շարունակական բնույթ:

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply