Լատվիայում երկնաքար է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 10:16

Լատվիայի աստղաբանության կենտրոնի մասնագետները հայտնել են, որ չորեքշաբթի, փետրվարի 20-ին, կեսգիշերին Ռիգայի ծոց երկնաքար է ընկել: Ականատեսների խոսքով, երկնաքարի անկումն ուղեկցվում էր կապույտ գույնով ու աղմուկով: Անկումից հետո այն այրվել է ու փշուր-փշուր եղել: Կենտրոնի մասնագետները դեռևս դժվարանում են ասել, թե ինչ չափսերի էր երկնաքարը, սակայն ենթադրում են, որ այն  մեծ էր: Երկնաքարի անկումը տեսանելի է եղել երկրի կենտրոնական մասից, ինչպես նաև` հանրապետության հարավում գտնվող Զեմգալից: Այն տեսել են նաև Ֆինլանդիայում. այնտեղ նույնիսկ  համալսարանական աստղադիտակը  գրանցել է երկնային մարմինը:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply