ԱՄՆ-ի կենտրոնում “հարյուրամյակի փոթորիկ” է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 10:01

Ամերիկայի կենտրոնական նահանգներում  ձյան  տեղումներ են, ամենուժեղը վերջին 100 տարվա մեջ: Քանզաս ու Միսսուրի նահանգներում արտակարգ  իրավիճակ է հայտարարվել: Իրավապահները քաղաքացիներին հորդորում են դուրս չգալ տներից առանց ծայրահեղ անհրաժեշտության: Ներկա դրությամբ արդեն 2 զոհ կա. մի վարորդ է Նեբրասկայում զոհվել, իսկ մեկ մեկն էլ` Օկլահոմայում:

Ընդհանուր առմամբ, ձյան տեղումների գոտում 60 մլն մարդ է հայտնվել:

Քանզասի միջազգային օդանավակայանում հետաձգվել են  թռիչքների 90%-ը: Որոշ շրջաններում էլ սառցե անձրև է տեղացել: Փրկարար Բիլլ Ռինգի խոսքով, ներկա պահին ՃՏՊ-ների  վտանգը մեծացել է 4 անգամ:

Օդերևութաբանների տվյալներով, որոշ շրջաններում տեղումները գերազանցում են 45 սմ-ն: Նրանց խոսքով, կենտրոնական նահանգներում  նման բան չէր եղել 1912-ից հետո:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply