Իսպանիայի թագավորը կրկին կվիրահատվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 9:57

Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը մարտի 3-ին կվիրահատվի ողնաշարի ճողվածքի դեմ, հինգշաբթի տեղեկացրել է թագավորական պալատը: Սա կլինի 75-ամյա միապետի յոթերորդ վիրահատությունը երեք տարվա ընթացքում:
Խուան Կարլոսը հայտնի է Իսպանիայում ժողովրդավարության տարածման ակտիվ գործունեությամբ:
Սակայն վերջին երկու տարիների ընթացքում նա ունեցել է լուրջ առողջական խնդիրներ և հայտնվել է սկանդալների կիզակետում:
Վերջին ամիսների ընթացքում նա տարել է գոտկատեղերի երեք վիրահատություն, որոնցից առաջինը տեղի է ունեցել Բոցվանայում փղի որսորդության տոնի ժամանակ վայր ընկնելուց հետո: Իսպանացիները նրան քննադատեցին շքեզ այց կատարելու համար, մինչդեռ ժողովուրդը տառապում էր տնտեսական ծանր պայմաններում:
2010թ մայիսին նրա թոքերից հեռացվել է բարորակ ուռուցք, իսկ 2011-ին տեղադրվել է արհեստական ծունկ:
Վիրահատությունը տեղի կունենա մարտի 3-ին Մադրիդի կենտրոնում գտնվող Լա Միլագրոսա կլինիկայում, նշվում է թագավորական պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply