Բուլղարիայի խորհրդարանը ընդունել է կառավարության հրաժարականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 9:54

Հինգշաբթի Բուլղարիայի խորհրդարանը ընդունել է կառավարության հրաժարականը:
Պաշտոնից հեռացող վարչապետ Բոյկո Բորիսովը կորցրել է աղքատության ճիրաններում հայտնված ժողովրդի աջակցությունը:
Էլեկտրաէներգիայի բարձր գների դեմ զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով չորեքշաբթի Բորիսովը հրաժարական է ներկայացրել:
Նախագահ Ռոզեն Պլևնելիեվը երեք ամենախոշոր կուսակցություններին կհարցնի, արդյոք նրանք ցանկանում են կառավարություն կազմել և ստանձնեն երկրի ժամանակավոր ղեկավարությունը միչև հուլիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
Եւ՛ Բորիսովի ՛՛Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման՛՛ կուսակցությունը, և գլխավոր ընդդիմադիր սոցալիստները հետաքրքրված չեն իրենց մասնակցությունը ունենալ ժամանակավոր կառավարության մեջ: Համաձայն վերլուծաբանների՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, Պլևնելիեվը կարող է ընտրությունները նշանակել ապրիլին:

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply