Ստամբուլում «Gangnam Style»-ի հետ զավեշտալի դեպք է պատահել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 9:47

«Gangnam Style» երգով աշխարհով մեկ հայտնի դարձած հարավկորեացի երգիչ Պակ Չէ Սանը (PSY), Ստամբուլի «Palas» հյուրանոցում հանդիպել է թուրք լրագրողների հետ: Մամլո ասուլիսի ժամանակ երգիչը թարգմանիչի օգնությամբ պատասխանել է լրագրողների հարցերին և պատմել իր տպավորությունների մասին: «Առաջին անգամ եմ Թուրքիա եկել, Ստամբուլում էլ առաջին անգամ եմ գտնվում: Թուրքիայի և Կորեայի միջև գոյություն ունեցող եղբայրական կապը միշտ շատ ուժեղ է եղել: Միևնույն ժամանակ շատ երջանիկ եմ, որ Youtube-ում իմ տեսահոլովակը ամենից շատ դիտած երկրների թվում Թուրքիան երրորդն է: Առաջին տեղում Ամերիկան է, որին հետևում է Թայլանդը, այնուհետև Թուրքիան և Կորեան են: Սրա համար շատ շնորհակալ եմ»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք սպասում էիք նման հաջողության, Պակ Չէ Սանը պատասխանել է. «Այս երգը ստեղծելիս չէի մտածում, որ այսքան հայտնի կդառնա: Դեռ լավ չեմ էլ հասկանում, թե ինչու երգը այսչափ հայտնի դարձավ: Երգը հայտնի դարձնելու համար շատ ջանք չեմ գործադրել»:
«Doğan» լրատվական գործակալությունը գրում է, որ մամլո ասուլիսի ժամանակ մի զավեշտալի դեպք է պատահել: Լրագրողներից մեկը երգչին անգլերենով հարց է ուղղել, իսկ թարգմանչուհին այդ հարցը թուրքերեն է թարգմանել: Երգիչը զարմացած նայել է թարգմանչուհուն և հարցրել, թե ինչու է նա անգլերեն հարցը իր համար թուրքերեն թարգմանում: Թարգմանչուհին շփոթության մեջ է հայտնվել, ինչին Պակ Չէ Սանը ժպիտով է պատասխանել, իսկ դահլիճում ծիածաղ է առաջացել:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply