Վերջին 3 տարում Թուրքիայում 13.751 սպա հեռացել է ծառայությունից. Իսմեթ Յըլմազ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 9:12

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը պատասխանել է Ժողովրդահանրապետական կուսակցության Ադանայի պատգամավոր Ալի Դեմիրչալըի այն հարցին, թե 2009թ.-ից մինչ այսօր որքան գեներալ, ծովակալ, սպա և սերժանտ է ինքնակամ հեռացել Թուրքական զինված ուժերից, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Ըստ Յըլմազի` վերջին 3 տավա ընթացքում Թուրքական զինված ուժերից հեռացել է մոտ 13.751 գեներալ, ծովակալ, սպա և սերժանտ, իսկ պայմանագիրը չերկարացրած ենթասպաների թիվը 4.967 է:

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply