Պետք է միասին պայքարենք հայկական սփյուռքի դեմ. Գանիրե Փաշաևա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 19:26

Ադրբեջանական մեջլիսի պատգամավոր Գանիրե Փաշաևան Իզմիրի նահանգապետ Ջահիթ Քըրաչին կատարած այցի ժամանակ անդրադարձել է հայոց ցեղասպանությանն ու հայկական սփյուռքին: Նա նշել է, որ Խոջալուի դեպքերի կապակցությամբ միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումները Հայաստանի կողմից չեն կատարվում, և մեկ միլիոն մարդ չի կարողանում իր տուն վերադառնալ:
«Աշխարհում նման երկրորդ օրինակը չկա: Այս ցեղասպանության իրագործողները արդարադատության առաջ դեռ պատասխան չեն տվել: Բոլորը Հայաստանում են: Այդ պատճառով էլ մտածում ենք ավելի շատ ճանաչեցնելու, դրա իրագործողներին արդարադատության առաջ պատասխան տալուն ուղղված աշխատանքները արագացնելու մասին: Աշխարհի շատ երկրներ ճանաչել են այդ ցեղասպանությունը: Պակիստանի, Մեքսիկայի, Կոլումբիայի ընդունած որոշումներից հետո շատ կարևոր է երկու օր առաջ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի կայացրած դատապարտման որոշումը: Սա ցեղասպանություն է, մարդկության հանդեպ գործած մի հանցագործություն: Մեր նպատակներից մեկն էլ մեր պատմությունը ապագա սերունդներին ուսուցանելն է, նրանց համար էլ ավելի լսելի դարձնելն է: 2015 թվականին ընդառաջ հայկական սփյուռքի լոբբիի կատարած աշխատանքները Թուրքիային և Ադրբեջանին շատ մեծ վնաս կհասցնեն: Պետք է միասին և համախմբված լինենք ցեղասպանության ստերի դեմ պայքարում»,- է Փաշաևայի խոսքերն է վկայակոչում «Haber gazete» կայքը:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply