Բողկով ու սպանախով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | February 21, 2013 10:01

Բաղադրությունը

400 գ թարմ սպանախ

150 գ բողկ

համեմելու համար պատրաստել`

ձեթ  1/3  թ/գդալ

1 կիտրոնի հյութ

1 թ/գդալ մանանեխ (պատրաստի)

1 պճեղ սխտոր (մանրացրած կամ ճզմած)

աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը

Սպանախը ձեռքով փրթել (ոչ թե դանակով կտրատել): Ի դեպ, այս ձևով սպանախը աղցանի մեջ թարմությունը չի կորցնում, չի ճլորում: Բողկը մանր կտրատել: Խառնել իրար, ապա ամանը ծածկել ու թափահարել, որ  բաղադրիչները լավ   խառնվեն: Համեմել  վերը նկարագրված թանձրահյութով և մատուցել:

Բարի ախորժակ:

Դիտվել է 4325 անգամ:
Print Friendly

Leave a Reply