“Ես գնում եմ Բաղրամյան 26”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2013 14:32

Ինչպես և սպասվում էր Ազատության  Հրապարակում  այսօր  չկայացավ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան  հանդիպումը: Հրապարակում դիմելով  հավաքվածներին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.

-Ես  պատրաստ եմ որպես  ձեր  կողմից  ընտրված  նախագահ ենթարկվել ՀՀ  Սահմանադրությանը:

Իմ  կողմից  հարգված ՌԴ-ի նախագահի շնորհավորանքին  միացել է Թուրքիայի նախագահը, ովքեր  շնորհավորել են Սերժ Սարգսյանին,  սական  կարևորը  հայ  ժողովուրդն է , հայ զինվորը,  հայ  ոստիկանը,  և ուրիշ ոչ մեկը: Թեև ես  և Սերժ Սարգսյանը հարգում ենք  մեկմեկու,  բայց  նաև  քննադատում ենք,  և դա  նորմալ է,  մեկը  մյուսին  չի  խանգարում:Բոլորին հասնում է քննադատել,   նաև ՝ինձ:

Ազատության  հրապարակում ով ուզում է  ,  իր ազատ  խոսքն ասում է, քանի որ  սա  մեր երկիրն է: Քանի որ  Սերժ Սարգսյանն  իմ հրավերին  ի  պատասխան  չի  գալու Ազատության  հրապարակ , ու թեև  իր  խոսնակն ասաց, որ  նախագահը  ցանկացած  պահի պատրաստ է  ընդունել  ինձ, ես  հիմա  գնում եմ նրա  մոտ  լուծում  տալու  այս  համազգային  ճգանաժամի  հակաօրինական,    հակասահմանադրական վիճակին, որի  մեջ  գտնվում է հայ  ժողովուրդը,  ուրիշ ոչինչ:

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply