«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրություն Աթենքում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 21, 2013 13:26

2013թ. փետրվարի 18-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում տեղի ունեցավ 2012թ. Լուտրակիում կայացած Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից` ռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի, սցենարիստներ Արմեն եւ Արեն Վաթյանների «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է Մեծ եղեռնը վերապրած եւ ԱՄՆ ներգաղթած Կարապետ Փամբուկչյանի մասին, որը ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորսյալ Հայրենիքի հետ կապը, ազգային արմատներին վերադարձնել տղային ու թոռանը:

Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի տնօրինությունը նախաձեռնել է տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքներում անցկացնել մասնակից երկրների կինեմատոգրաֆիայի երեկոներ` համապատասխան ֆիլմերի ցուցադրությամբ: Առաջին երեկոն նվիրված էր Հայաստանին եւ անցավ Հունաստանի մայրաքաղաքում:

Բազմամարդ միջոցառմանը ներկա էին Հունաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ, հունահայ համայնքի, այդ թվում` համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից:

Ծանոթություն. Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի հիմնական նպատակն է Հունաստանի եւ հունական համայնք ունեցող երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ այդ երկրների կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացումը: Առաջին փառատոնը կայացել է 2012թ. հոկտեմբերի 5-ից 12-ը Կորինթիայի Լուտրակի քաղաքում: Այն անց էր կացվում Հունաստանի մշակույթի նախարարության, Պիրեուսի եւ կղզիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբի, Պելոպոնեսի մարզպետարանի եւ Լուտրակիի քաղաքապետարանի հովանու ներքո:

 

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply