“Այս ընտրությունները համեմատաբար մեղմ են անցել”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2013 12:38

Այսօր “Նոյյան Տապան’’  մամուլի ակումբում  “Քաղաքացիական  հասարակության  ինստիտուտ” ՀԿ նախագահ  Արտակ Կիրակոսյանը խեսեց  2013 թվականի նախագահական  ընտրությունների ընթացքի, առանձնահատկությունների,  ընտրական  խախտումների և  կանխարգելման ուղիների մասին: Ընտրության  օրը ՀԿ-ի    45 դիտորդներ 30  մեքենաներով  եղել են 394  տեղամասերում, գործել է  նաև ՀԿ-ի թեժ գիծը:

-Նախորդ  նախագահական  ընտրությունների համեմատ ( 400 ահազնագ) այս  տարի  ահազանգի քանակը եղել է  54: Մեր դիտորդներից  ստացել ենք 60  ահազանգ: Խախտումներ ակնհայտ են եղել   Արարատի մարզի թիվ 17 ընտրատեղամասում, եղել են  լցոնումներ, արկղ են  բացել, ինչի  մասին  խոստովանել են  հանձնաժողովի  անդամները:  Այդտեղ  շատ  լարված  մթնոլորտ է եղել, թեև  կարողացել են  վերահսկել իրավիճակը: Մեր  ներկայացուցչի համոզմամբ արկղը  բացել է    Սերժ Սարգսյանի  վստահված անձը:Որոշ  տեղերում փորձել են  գործարքի  գնալ “ Ժառանգության “ ներկայացուցչի  հետ այն դեպքում, երբ  ակնհայտ էր Սերժ Սարգսյանի  պարտությունը,-ասաց  Ա.Կիրակոսյանը:

Բանախոսի  գնահատմամբ  ընտրություններն  անցել են առանց  ֆիզիկական  բռնության, եղել են  ընտրողների կուտակումների, տարեց ընտրողներին  ցուցաբերած օժանդակության,  մարդկանց  մեքենաներով  տեղաշարժման , ընտրատեղամասից  հանձնաժողովի  նախագահի  հաճախակի բացակայության, կողմնակի անձանց  ներկայության, կնիքների անհետացման , կրկնակի  և բաց քվեարկության   դեպքեր,  եղել են  “համեմատաբար   մեղմ  ճնշումներ”:

Հետընտրական  ընդվզումն ու  Ազատության  հրապարակում  ընթացող  հանրահավաքի փաստը Ա.Կիրակոսյանը բնական համարեց.” Ընտրություններն անցել են  հարթ,  սակայն  հարթ  չի  անցել  հաշվարկի շրջանը”:

 

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply