Մնացին առանց մեդալի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 20, 2013 23:36

Թեհրանում կազմակերպված  հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն անմասն մնաց խաղարկված մեդալներից: Մեր երկրի ընտրանին 4-րդն է:

Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի թիմը 1:6 հաշվով զիջեց Թուրքիայի հավաքականին: 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը հաղթեց Արուկ Մևլութին: Իսկ ահա, մեր թիմի մյուս անդամները` Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Տիգրան Թորոսյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ), Վաչիկ Եղիազարյանը (120 կգ) պարտվեցին մրցակիցներին:

 

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply