Հայաստանի մականորդները`երկրորդ մրցանակակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 20, 2013 14:36

Մականախաղի հայկական «Այրուձի» ակումբը դարձել է Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարի երկրորդ մրցանակակիր:

Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարին, որն անցկացվել է Հունաստանում, մասնակցել են  Բուլղարիայի, Վրաստանից, Հայաստանի, Հունաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սերբիայի Հայաստանի ուժեղագույն թիմերը:

«Մականախաղը Հայաստանում ունի լավ ավանդույթներ, որը հետզհետե վերականգնվում է: Այդ է վկայում մեր մարզիկների լավ ելույթը Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարում, որտեղ նրանք դարձել են երկրորդ մրցանակակիրներ: Սա հայկական մականախաղի վերջին 22 տարիների մեջ ունեցած լավագույն արդյունքն է»,- ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և փաստել, որ ավելացել է պետության ուշադրությունը մականախաղի նկատմամբ, ֆեդերացիային տրամադրվող պետական ֆինանսավորումը 2013 թվականին  ավելացել է՝ դառնալով 4,5 մլն դրամ:

Հայաստանի մականախաղի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանի խոսքերով, մեր մարզիկները տրամադրված են մարտականորեն և պատրաստվում են հաջող ելույթ ունենալ նաև 2013թ. հուլիսի 21-ից 26-ը Հունաստանում տեղի ունենալիք ազգային հավաքականների Եվրոպայի առաջնությանը, որտեղ մեր երկրի հավաքականի հետ մրցելու են Բուլղարիայի, Կիպրոսի, Վրաստանի, Հունաստանի և Լատվիայի ազգային հավաքականները:

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply