Կմեկնարկի «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով գիտաժողովը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 13:35

Փետրվարի 21-ին՝ ժամը 13.00, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դահլիճում (Աբովյան 52) կմեկնարկի «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով երիտասարդ գիտնականների գիտաժողովը։ Եռօրյա այս գիտաժողովը համատեղ կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։

Հանրապետական երիտասարդական գիտաժողովի նպատակն է երիտասարդ տնտեսագետներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու տնտեսագիտության տարբեր բնագավառներում իրականացրած սեփական հետազոտությունները: Գիտաժողովը հարթակ կծառայի ոչ միայն որոշակի գիտական ուսումնասիրությունների ներկայացման, այլև երիտասարդների մասնակցությամբ ՀՀ տնտեսության զարգացման տեսլականի շահագրգիռ քննարկման համար:

Երիտասարդ տնտեսագետների հետազոտությունների ներկայացմանը ներկա կլինեն նաև ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր իրենց առաջարկություններով և դիտողություններով կնպաստեն երիտասարդների հետագա հետազոտությունների որակի բարձրացմանը և արծարծվող խնդիրների առավել թիրախավորված ուսումնասիրմանը:

Նշենք, որ «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով գիտաժողովն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող ՙԱջակցություն՝ երիտասարդ գիտնականներին՚ ծրագրի շրջանակներում։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 2455 անգամ:
Print Friendly

Leave a Reply