Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 19, 2013 20:31

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ:
Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում արձանագրել է ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություններ: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մաղթել են Հայաստանին հետագա առաջընթաց, բարեկեցություն և ընտրված Նախագահի գլխավորությամբ բոլոր ուժերի համատեղ նպատակաուղղված աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լեբեդևին և նրա գլխավորած առաքելությանը՝ օբյեկտիվ գնահատականի և առաքելության ակտիվ գործունեության համար, ընդգծելով, որ նման մոտեցմամբ և աշխատանքով նրանք իրենց աջակցությունն են բերել Հայաստանի առաջընթացին:

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply