Տեղաբաշխվել են 3 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 19, 2013 14:23

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել 2015 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294159) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 393 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 808 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 585 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 382 329 259 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.2211 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.3500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply