Նկարիչն անցնում է բարդ ու երկար ճանապարհ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 2, 2010 11:48

Նարգիզ Փաշայան

-Եթե նկարիչը նկարելու միջոց էլ չունենա, նա կստեղծագործի ցեխով:

Նկարչուհի Նարգիզ Փաշայանը «Անկախին» պատմում է նեղ ու մութ տարիների ստեղծագործական դեգերումների մասին, երբ նկարել է հին ժամանակներից մնացած ներկերով:

Այդ տարիների նրա ստեղծագործություններում գերակշռում են մութ տոները: «Դա բնական է,-ասում է Նարգիզը, – եթե դու ունես երեխաներ, իսկ տունը ցուրտ է, և չկա վառարան` հոգիդ պայծառ չի լինի: Եվ պարզ է, որ դա իր ազդեցությունը կունենա ստեղծագործողի աշխատանքներում»:
Նարգիզ Փաշայանը նկարչուհի է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիան և Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանը: Նկարում է 1968թ. սկսած:

«Սովորել նկարել կան նկարել. դեռ չի նշանակում լինել նկարիչ,- ասում է Նարգիզը,- ժամանակը ցույց կտա, թե ով է նկարիչը: Նկարչությունն օգնում է ինձ բացահատել աշխարհն ու ինքս ինձ: Ես ուզում եմ հասկանալ իմ տեղն ու դերը այս կյանքում, ուզում եմ իմանալ նկարիչ եմ` թե չէ»:

Նարգիզի ստեղծագործական հիմնական առանցքը սերն է: «Սեր ասելով նկատի չունեմ սեր տղամարդու և կնոջ մեջ,- ասում է Նարգիզը,- սերը դա վերաբերմունք է կյանքի նկատմամբ»:

Նկարչուհին ստեղծագործում է ազատ ոճի մեջ: Ասում է, որ իրեն չի կաշկանդում ոճերում ընտրություն կատարելիս և նկարում է այն ոճում, որտեղ իրեն ավելի ազատ է զգում. « Իմ կյանքի ամենանվիրական պահերը իմ ստեղծագործելու պահերն են: Իմ ձգտումն է չբռնանալ իմ ներքին ազատության ու մղումների վրա, թե չէ ոչիինչ չի ստացվի»:

Նարգիզի բնակարանը արվեստագետին հարիր տուն է: Այն կահավորված է հնաոճ կահույքով, որի ամեն անկյունում կարելի է գտնել փոքրիկ մի արձանիկ կամ տարբեր իրեր: Ամենուրեք կավե ծաղկամաններ են, որից միջից արդեն ժպտում է գլոքսինիան կամ մանուշակը:

Նարգիզն ասում է, որ նկարչի իր տեսակը տարիների աշխատանքի արդյունք է և ներառում է տարիների պրպտումները. «Ամեն մի ոճ էլ իր մեջ թողել է հետքը. ինչ-որ բան կա նաև հայկական մանրանկարչությունից»:

Նարգիզ Փաշայան. «Եթե նկարիչը նկարելու միջոց էլ չունենա, նա կստեղծագործի ցեխով»

Նկարչուհու համար թանկ է ստեղծագործական բոլոր շրջանները. «Ամեն մեկն էլ իր տեսակի մեջ տեսակի մեջ յուրօրինակ է ու անկրկնելի: Սիրել կամ գերադասել մեկը մյուսից`չեմ կարող: Դա նույն է, թե մի զավակիդ ավելի շատ սիրես մյուսից»:

«Կանանց համար ստեղծագործելը բավական բարդ է,- ասում է Նարգիզը,- որովհետև կնոջ ամենամեծ ստեղծագործությունը մայր լինելոն ու ընտանիք ունենալն է: Բայց եթե շատ ես ուզում համատեղել, ուրեմն պետք է ինչ-որ կերպ ճանապարհ գտնես. ցանկության դեպքում պայմաններ միշտ էլ կարելի է ստեղծել»:

Նարգիզի ամենամեծ ցանկությունն այն է, որ նկարիչներով հետաքրքրվեն մասնագիտացված արվեստագետները: «Գուցե նրանք ժամանակ չունեն կամ էլ լավ չեն վարձատրվում,- ասում է Նարգիզը,- իհարկե, դա երկրի վիճակից է գալիս»:

Նարգիզն դեռ շարունակում է ստեղծագործական դեգերումները. թե ուր կտանի այն կամ ինչի կհասցնի. «Դեռ հայտնի չէ»:

Նարգիզ Փաշայանը ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Իրանում, Ֆրանսիայում, Բելգիայում: Հայաստանում ունեցած նրա վերջին ցուցահանդեսը եղել է ԱԺ-ում` Կանացի գեղեցկության տոնի առթիվ:

Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. Rock`n Roll Queen ասում է՝

    ավելի պրիմիտիվ ձև չկար ներկայացնելու նկարչին???

Leave a Reply