Երևանի քաղաքապետը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 14:45

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, ժամը 12-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկությանը:

Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ ընտրություն  է կատարել քաղաքապետը, Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է.

“Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես կատարեցի իմ ընտրությունը հանուն Հայաստանի ապագայի: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր ոք ունի ապագայի իր տեսլականը, և այդ տեսանկյունից, որպես Երևանի քաղաքապետ, ես իմ ընտրությունը կատարեցի նաև հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, հանուն այն ծրագրերի շարունակականության, որոնք մենք կյանքի ենք կոչել ու հետևողականորեն շարունակելու ենք իրականացնել հանուն մեր պետության և ժողովրդի”, – ընդգծել է  Երևանի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ  օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների կողմից տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները` մայրաքաղաքում ՀՀ Նախագահի ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply