Ընտրություններ 2013. Տավուշի մարզում քվեարկության օրն ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել է 3 հաղորդում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 18, 2013 14:41

2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության քվեարկության օրը, Տավուշի մարզի դատախազոթյունում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել է 3 հաղորդում:

Մասնավորապես`

– «www.iditord.org» կայքում տեղադրվել է տեղեկություն` Իջեւան քաղաքում եւ Գետահովիտ համայնքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Հաղորդումը Տավուշի մարզի դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:

– ՀՀ ոստիկանության հերթապահ մասից 18.02.2013թ. հաղորդում է ստացվել Դիլիջանի ոստիկանության բաժին: Ոստիկանության հերթապահ մաս ահազանգած քաղաքացին նշել է, որ Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի կողմից Դիլիջան քաղաքում համատարած ընտրակաշառք է բաժանվում:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
– ՀՀ ոստիկանության հերթապահ մասից 18.02.2013թ. հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում խախտվում է ընտրության գաղտնիությունը: Ինչ որ մեկը վերահսկում է քվեաթերթիկում Ս. Սարգսյանի անվան դիմաց նշում կատարելը:
Դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply