Թոշակառու ծեր կինը լաց լինելով ընտրատեղամաս էր եկել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 12:45

“78 տարեկան կնիկ եմ, օգնող չունեմ..”,-այս խոսքերով, արցունքն աչքերին` թոշակառու Վարդուշ Բարսեղյանը եկել էր 3/08 ընտրատեղամաս ` իր բողոքն արտահայտելու իշխանությունների դեմ: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, տեսնելով կնոջ վրդովմունքը, մոտեցավ նրան, մի կողմ տարավ և սկսեց զրուցել` միաժամանակ խնդրելով, որ չձայնագրեմ տարեց կնոջը:

Քիչ անց նախագահը վերադարձավ և հայտնեց, որ կինը բոլորից գոհ է և հեռացել է: Դուրս գալով տեղամասի բակ` նկատեցի լացելով հեռացող թոշակառուին: Զրույցից պարզվեց, որ նա հատուկ էր եկել ընտրատեղսամաս, որպեսզի բողոքի ձայնը բարձրացնի և հայտնի իր սոցիալական վիճակի մասին: Ինչ վերաբերում է ընտրելուն, ապա նա ասաց.”Ո՞ւմ ընտրեմ, աղջիկ ջան, իրենք արդեն ընտրված են: Կամ որ ընտրեմ, իմ վիճակը կփոխվի՞: Մենակ կնիկ եմ: 28 հազար դրամ տոկոսով փող եմ վերցրել, որ տեղս գոնե տաք ըլնի”:

Կնոջ թոշակը 29 հազար դրամ է: նա դեռ չգիտի,  թե այդ գումարով ինչպես է վճարելու տոկոսով վերցրած պարտքը: “Հիմա ասում են` ընտրեք: Նեղ մարդկանց չեն օգնում: Որ ընտրեմ, ի՞նչը կփոխվի…”,-ասում է կինն ու կրկին լաց լինելով հեռանում:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply