Էկվադորում նախագահ են ընտրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 18, 2013 9:50

Ռաֆայել Կորրեան,որը 2006-ից զբաղեցնում է Էկվադորի նախագահի պաշտոնը, հայտարարել է ընտրություններում հաղթանակելու ու երրորդ ժամկետում իր գործողությունների ծրագրի մասին:

Cedatos-Gallup ընկերության  անցկացրած հարցումները վկայում են, որ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանել է ընտրողների 61%-ը: Նրա հակառակորդը ստացել է ձայների ընդամենը 20%-ը:

Քաղաքական գործիչը մտադիր է ընդլայնել պետության դերը Նավթարդյունահանող երկրների կազմակերպությունում: Նա խոստացել է ջանք թափել օտարերկրյա ներդրողներին երկիր բերելու համար: Մտադիր է շատ աշխատատեղեր ստեղծել ու հարկային  բարեփոխում կատարել:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply