ԱԳ նախարարն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 15, 2013 23:28

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ընտրական

համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական
առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր
Ցինկերի գլխավորությամբ։
Հանդիպմանը քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական
առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ
ընտրություններին մասնակցում են տարբեր երկրներ և միջազգային
կազմակերպություններ ներկայացնող մի քանի հարյուր դիտորդներ։
Պատվիրակության անդամները բարձր գնահատեցին դիտորդական առաքելությունների
համար ստեղծված պայմանները և հավելեցին, որ նոր ընտրական օրենսգիրքը թույլ
է տալիս ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին
համապատասխան։
Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով առաքելության անդամների հարցերին,
անդրադարձավ տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի
մոտեցումներին։

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply