Հնդկաձավարով ապուր
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | February 14, 2013 10:15500-700 գ միս (տավարի, հավի կամ ոչխարի)
200 գ հնդկաձավար
500 գ կարտոֆիլ
200 գ գազար
150 գ սոխ
1-2 պճեղ սխտոր
3-4 դափնետերև
աղ, պղպեղ, ձեթ:
Պատրաստման եղանակը
Միսը կտրատել ոչ մեծ կտորներով, ապա կաթսայի մեջ 1,5 ժամ խաշել: Սոխը մանր կտրատել, գազարը քերել խոշոր քերիչով, կարտոֆիլը կտրատել խորանարդներով: Հնդկաձավարը տապակի մեջ բովել: Ձեթով տապակել սոխը, ավելացնել գազարը: Արգանակով կաթսայի մեջ գցել կարտոֆիլը և աղ ավելացնել: Երբ արգանակը եռա, ավելացնել հնդկաձավարը ու եփել 10 րոպե, ապա` գազարով սոխեռածն ու եփել մինչև պատրաստ լինելը:
Պատրաստի ապուրի մեջ դափնետերև գցել ու համեմել պղպեղով, ավելացնել ճզմած սխտորը: Կրակն անջատել, կաթսան կափարիչով փակել ու թողնել 15 -20 րոպե, որից հետո կարելի է մատուցել թարմ մանրացրած կանաչիով: